հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
ՄԻՊ-ը ԱԺ-ում մասնակցել է քննարկման

ՄԻՊ-ը ԱԺ-ում մասնակցել է քննարկման

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 4-ին մասնակցել է Ազգային ժողովում կազմակերպված «Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի և կից օրենքների նախագծերի փաթեթի աշխատանքային քննարկմանը: 

Պաշտպանը նշել է, որ օրենքների նախագծերի ընդունումը հասարակության համար կունենա մեծ դերակատարություն` իրավահավասարության և խտրականության արգելքի երաշխավորումն այլ հարթություն բարձրացնելու տեսանկյունից:

«Ոլորտը Հայաստանի Հանրապետությունում ունի լուրջ կատարելագործման անհրաժեշտություն և այդ ուղղությամբ քայլերը պետք է լինեն բազմակողմանի ու համակարգված»,- ասել է Անահիտ Մանասյանը:

Մասնակցել են ԱԺ պատգամավորներ, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ։

  • Կիսվել: