հինգշաբթի, հոկտեմբեր 22
22 / 10 / 2026
Մինչև տարվա վերջի ստեղծել սահմանազատման և սահմանագծման մեխանիզմներ երկու պետությունների միջև. Պուտինը՝ եռակողմ պայմանավորվածությունների մասին

Մինչև տարվա վերջի ստեղծել սահմանազատման և սահմանագծման մեխանիզմներ երկու պետությունների միջև. Պուտինը՝ եռակողմ պայմանավորվածությունների մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը անցել է բավականին կառուցողական մթնոլորտում: Այս մասին եռակողմ հանդիպումն ամփոփող հայտարարության ժամանակ ասաց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:

ՌԴ նախագահը շնորհակալություն հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որ համաձայնել են քննարկել ներկայիս իրավիճակը, մասնավորապես, ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցը և իրավիճակը տարածաշրջանում:

«Մենք այսօր աշխատել ենք շատ կառուցողական, եղել է խորը վերլուծություն` ներկայիս իրավիճակի մասին, արժանին մատուցեցինք ՌԴ խաղաղապահների և սահմանապահ զորքերի աշխատանքին, այն մասնագետներին, որոնք զբաղվում են լվացազերծմամբ և ապահովում են մարդկանց վերադարձը մշտական տեղակայման վայրեր»,- ասաց Պուտինը:

Նա նշեց, թե ինչի շուրջ են երեք երկրի ղեկավարները պայմանավորվածություն ձեռք բերել. «Առաջինը` մինչև տարվա վերջի ստեղծել սահմանազատման և սահմանագծման մեխանիզմները երկու պետությունների միջև: Հուսով եմ, որ այն տեղի կունենա ինչքան հնարավոր է շուտ` որևէ խոչընդոտներ չկան: Երկրորդը`շատ զգայուն հարց է, որը մարդասիրական խնդիրների հետ է կապված: Այստեղ ևս առաջ ենք գնացել:

Եվ երրորդը`մենք բավականին մանրակրկիտ խոսել ենք տնտեսական հարցերի վերաբերյալ, տնտեսական կապերի զարգացման մասին և, առաջին հերթին, որպես առաջին քայլ խոսել ենք տրանսպորտային միջանցքների ապաշրջափակման մասին: Դա վերաբերվում է և´ երկաթուղուն, և´ ավտոմեքենաների հաղորդակցությանը: Կարծում եմ, որ այստեղ պետք է շնորհակալություն հայտնենք մեր փոխվարչապետերին, որոնք աշխատում են դրա շուրջ արդեն բավականին երկար ժամանակ: Մյուս շաբաթ նրանք կհավաքվեն Մոսկվայում, որպեսզի մի քանի ամփոփումներ անեն և հայտարարեն ընդունված որոշումների մասին, որոնք այսօր համաձայնեցրել ենք»,-ասաց Պուտինը:

Նա նաև նշեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը և սահմանագծումը կողմերի խնդրանքով տեղի կունենա Ռուսաստանի Դաշնության աջակցությամբ:

Պուտինի հավաստմամբ՝ Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի ցուցաբերել ամբողջ անհրաժեշտ օգնությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համար։

Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներն ընդգծեցին Լեռնային Ղարաբաղի տնտեսական ներուժը բացելու համար նախագծերը հնարավորինս արագ սկսելու անհրաժեշտությունը:

Նշենք, որ եռակողմ հանդիպման ժամանակ կողմերը պայմանավորվել են քայլեր ձեռնարկելհայ-ադրբեջանական սահմանին կայունությունն ու անվտանգությունը բարձրացնելու համար:

Պուտինը, Փաշինյանը և Ալիևը պայմանավորվել են ակտիվացնել ջանքերը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների հարցերը հնարավորինս արագ լուծելու համար։

 

 

  • Կիսվել: