հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մինչև չլինի առանց Նիկոլ Հայաստան, ԱԺ-ն չի կարող լինել էֆեկտիվ. Վարդևանյանը՝ Սաղաթելյանին ու Հակոբյանին պաշտոններից զրկելու մասին

Մինչև չլինի առանց Նիկոլ Հայաստան, ԱԺ-ն չի կարող լինել էֆեկտիվ. Վարդևանյանը՝ Սաղաթելյանին ու Հակոբյանին պաշտոններից զրկելու մասին

Այսօր ԱԺ ՛՛Հայաստան՛՛ խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին ԱԺ-ում զբաղեցրած պաշտոններից զրկելու՝ իշխանությունների նախաձեռնությանը:

Նա նշեց, որ դրանով իշխանությունները ցանկանում են հերթական անգամ հասարակությանը շեղել օրհասական հարցերից։

՛՛Զրկեք, այդ մանդատներից էլ զրկեք, Հայաստանի Հանրապետության առջև ծառացած մարտահրավերը երևի թե դա է։ Սկսեք, օրինակ, Արամ Վարդևանյանից։ Հաշվի առեք այս հանգամանքը, սկսեք հենց իմ մանդատից, որովհետև ձեզ համար է, որ այդ մանդատը մեծ նշանակություն ունի՛՛,– ասաց նա՝ հավելելով, որ երկրի առջև ծառացած խնդիրները գտնվում են ԱԺ-ից դուրս։

՛՛Որովհետև մինչև չլինի առանց Նիկոլ Հայաստան, Ազգային ժողովը չի կարող լինել էֆեկտիվ։ Պարզից էլ պարզ է, որ մեկ անձ է իսկապես որոշում բոլոր այդ պետական կառույցների գործունեությունը՝ նույն ԱԺ-ն, ՍԴ-ից մինչև ԲԴԽ...՛՛,-նշեց պատգամավորը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԱԺ խորհրդին միջնորդություն է ներկայացրել հուլիսի 1-ին, ժամը 11-ին ԱԺ արտահերթ նստաշրջան գումարելու եւ ԱԺ խորհրդին միջնորդություն ներկայացնելու մասին:

Օրակարգում Իշխան Սաղաթելյանին ԱԺ փոխնախագահի պաշտոնից հետ կանչելու եւ Վահե Հակոբյանի՝ որպես Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցնելու վերաբերյալ ԱԺ որոշման նախագծերն են:

 

 

  • Կիսվել: