երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Միկրոֆոնները շաքար կստանան, բայց մենք՝ ոչ․ Հայկ Կոնջորյանը Նաիրա Զոհրաբյանի ելույթի մասին

Միկրոֆոնները շաքար կստանան, բայց մենք՝ ոչ․ Հայկ Կոնջորյանը Նաիրա Զոհրաբյանի ելույթի մասին

Կարող ա էս միկրոֆոնները շաքար ստանան, բայց մենք չենք ստանա, մենք չենք վախենում ձեր ջղային տոնից: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ելույթին:

«Երբ որ ջղային տոնով ելույթներ եք ունենում, էդ ձեր ջղային տոնը մեր նյարդային բջիջներին թեթև խուտուտ է տալիս, բայց ոչ ավելին։ Մենք հանգիստ Ձեզ լսում ենք, գալիս ենք այստեղ և հոդաբաշխ մտքեր արտահայտում։ Տիկին Զոհրաբյան, այն, ինչ որ նշում եք, իբրև, լավություն եք արել մեզ, դուք չեք արել, դուք արել եք այն, ինչ-որ ժողովուրդը պահանջել է»,- ասաց Կոնջորյանը։

Կարդացեք նաև՝

Քանի՞ գլխանի էիք, որ վարչապետ չընտրեիք. Ալեն Սիմոնյանը՝ Նաիրա Զոհրաբյանին

  • Կիսվել: