շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Բաքուն միշտ էլ «մեկ քայլ առաջի» դեպքում պրովոկացիաների է դիմել, հետո՝ «երկու քայլ հետ» է արել. ԱԳ փոխնախարար

Բաքուն միշտ էլ «մեկ քայլ առաջի» դեպքում պրովոկացիաների է դիմել, հետո՝ «երկու քայլ հետ» է արել. ԱԳ փոխնախարար

Անցյալում էլ, երբ ունեցել ենք մի քայլ առաջ, միշտ այն կողմից եղել են բարդություններ, պրովոկացիաներ, երբեմն դիտվում է երկու քայլ հետ, այսինքն՝ նոր գործելաոճ չէ սա: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե չնայած համաձայնեցված փաստաթղթին` Բաքուն շարունակում է նախապայմանների լեզվով խոսել, և թե այս պարագայում Հայաստանն ինչպես է պատկերացնում գործընթացի շարունակությունը:

ԱԳ նախարարի տեղակալը խոսեց նաև արձագանքների մասին, այն, որ արդեն 58 երկիր, 10 միջազգային կազմակերպություններ ողջունել են գործընթացը, շատերը նշել են Հայաստանի կարևոր դերն այս հարցում:

«Մենք նաև հայտարարեցինք, որ պատրաստ ենք քննարկել ստորագրման հետ կապված բոլոր գործընթացները: Այդ հայտարարությանը դեռևս չկա արձագանք»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե վերջին շրջանում Ադրբեջանի գործողություններն ու հայտարարություններն ավելի ագրեսիվ են դարձել, ԱԳ նախարարի տեղակալը պատասխանեց. «Սա նոր գորճելաոճ չէ: Թե՛ անցած տարի, թե՛ նախանցած տարի բազմաթիվ էին նման հայտարարությունները, որ Հայաստանը խախտում է զինադադարը, ինչ-որ գործողություններ է կատարում:

Հիմա, իհարկե, շատ կարևոր գործիք ունենք, դիտորդներն են, որոնք արձագանքեցին թե՛ այս դեպքում, թե՛ նախկինում, և միջազգային հանրությունը գիտակցում է, որ կեղծ հայտարարությունները չեն նպաստում որևէ դրական գործընթացի»:

  • Կիսվել: