Միայն Ադրբեջանի ու ՀՀ-ի միջև քաղաքական երկխոսությունը կարող է հանգեցնել կայուն կարգավորման. Եվրոպական խորհրդի նախագահ
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ քաղաքական երկխոսությունը կարող է հանգեցնել կայուն կարգավորման: Այս մասին ՛՛Արեւելյան գործընկերության՛՛ քաղաքացիական հասարակության համաժողովի ժամանակ իր ելույթում ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
Նա նշել է, որ տարածաշրջանում ձգձգվող հակամարտությունները մնում են հիմնարար խնդիր։ Ըստ Միշելի՝ դրանք պահանջում են նոր ջանքեր՝ միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին համապատասխան։
Միշեը վստահեցրել է, որր ԵՄ-ն պատրաստ է խաղալ իր դերը հակամարտությունների կանխարգելման եւ կարգավորման գործում։
՛՛Սա ներառում է վստահության ամրապնդում եւ կայուն ու համապարփակ կարգավորման խթանում, ներառյալ հետկոնֆլիկտային վերակառուցման միջոցառումների աջակցությունը՛՛,-ասել է նա:
Եվրոպական խորհրդի նախագահը հավելել է. ՛՛Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները ցույց են տալիս իրավիճակի փխրունությունը։ Ես լիովին համոզված եմ, որ միայն քաղաքական երկխոսությունը կարող է հանգեցնել կայուն կարգավորման։ Դա նաեւ կպահանջի Հայաստանում եւ Ադրբեջանում քաղաքացիական հասարակության համախմբում, կամուրջներ կառուցելու եւ հաշտեցման ջանքերի օժանդակություն՛՛:


