ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչները քարոզարշավի շրջանակներում Սյունիքի մարզում են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչները քարոզարշավի շրջանակներում Սյունիքի մարզում են

«Միասնության թևեր» կուսակցության նախընտրական քարոզարշավի 22-րդ օրն ընթացել է Սյունիքի մարզում։ Պատգամավորի թեկնածու Դավիթ Անանյանը, Շահեն Հարությունյանը, Աստղիկ Մատինյանը, Գոռ Թադևոսյանը և  քաղաքական թիմի մյուս անդամները եղել են Գորիս և Սիսիան քաղաքներում, քաղաքացիներին ներկայացրել կուսակցության ծրագրերը և պատասխանել ընտրողների հարցերին։

 «Երբ խոսում ես մարդկանց հետ, կիսում ես քո գաղափարներն ու մտքերը, տեսնում ես, որ մարդկանց մոտ հույս է արթնանում։ Մենք գիտենք, որ ամեն ինչի հիմքում դրված է մեր յուրաքանչյուր քաղաքացու քվեն։ Մենք տեսնում ենք, որ նրանք պատրաստ են գնալ ընտրությունների և պատրաստ են փոփոխության»,- ասել է պատգամավորի թեկնածու Դավիթ Անանյանը։

 «Վերջին տարիները մեր երկրի համար եղել են ցավալի կորուստների և ծանր փորձությունների շրջան։ Սյունիքը ձեռք է բերել հարյուրավոր կիլոմետրերով ձգվող նոր սահման Ադրբեջանի հետ։ Սա նոր սպառնալիք է մեր անվտանգության համար։ Առաջարկում եմ քվեարկել «Միասնության թևեր» կուսակցության օգտին՝ խնդիրները միասին լուծելու համար»,- նշել է պատգամավորի թեկնածու Գոռ Թադևոսյանը։

 Կուսակցության քարոզարշավը Սյունիքի մարզում կշարունակվի նաև մայիսի 30-ին և մայիսի 31-ին։

 

  • Կիսվել: