հինգշաբթի, հունիս 12
12 / 6 / 2025
Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևանի փողոցները

Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևանի փողոցները

Մի խումբ քաղաքացիներ այս պահին փակել են Հաղթանակի կամուրջը, կանգնեցրել երթեւեկությունը եւ բարձրախոսով հայտարարում են, որ այսօր ժամը 17-ին ակցիա է նախատեսված Հանրապետության հրապարակում:

Ակցիայի մասնակիցների փոխանցմամբ այս պահին Երեւանի տարբեր փողոցներ արգելափակված են, որոնցից են Արշակունյաց պողոտան, Տիգրան Մեծի պողոտան, Բաղրամյան պողոտան:

Քաղաքացիները պահանջում են չստորագրել սահմանազատման եւ սահմանագծման ծրագիրը եւ հրապարակային խոսել, պատմել, թե ինչ փաստաթղթեր են քննարկվում Ադրբեջանի հետ: Նրանց ձեռքին կա պաստառ «ազատագրական պայքար» գրառմամբ:

Տեղում ոստիկանները քաղաքացիներից պահանջել են չխոչնդոտել երթևեկությանը։ Պահանջը չկատարող քաղաքացիները բերան են ենթարկվել։

 

  • Կիսվել: