երեքշաբթի, մայիս 27
27 / 5 / 2025
Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՄ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության գլխավոր քարտուղարին

Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՄ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության գլխավոր քարտուղարին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՄ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության գլխավոր քարտուղար Բելեն Մարտինես Կարբոնելին:

Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից։

Ողջունելով «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային ֆորումի շրջանակներում Եվրոպական արտաքին գործողություններ ծառայության գլխավոր քարտուղարի՝ Հայաստան առաջին այցելությունը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը վերահաստատել է Հայաստանի և ԵՄ-ի միջև համագործակցությունը խորացնելու ՀՀ կառավարության հանձնառությունը:

Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են Հայաստան-ԵՄ հարաբերություններում արձանագրված առաջընթացը, ինչպես նաև ոլորտային համագործակցության դրական դինամիկան:

Հանդիպման ընթացքում երկուստեք շեշտվել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի լիարժեք և արդյունավետ իրագործման կարևորությունը:

  • Կիսվել: