Մեզ համար անընդունելի է որևէ փաստաթուղթ, որը կարող է դիտարկել Արցախը որպես Ադրբեջանի մի մաս. Հարությունյան
Մեզ համար անընդունելի է որևէ փաստաթուղթ, որը կարող է դիտարկել Արցախը որպես Ադրբեջանի մի մաս: Այս մասին այսօր իր տեսաուղերձում ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Նա նշեց, որ ի լուր աշխարհւի հայտարարում է՝ չեն ընդունելու որևէ փաստաթուղթ,որը կհակասի Արցախի շահերին:
Նախագահի խոսքով՝ իրենք պարբերաբար քննարկումներ են ունենում այս թեմայով ՀՀ իշխանությունների հետ, որոնք իրենց վստահեցնում են՝ նման փաստաթուղթ չկա:
՛՛ԱՀ իշխանությունները որևէ կարմկիր գիծ չեն խախտել ու չեն էլ խախտելու՛՛,-վստահեցրեց Արայիկ Հարությունյանը: