հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Մեզ գոհացնում է ԼՂ-ում ռուս-թուրքական համատեղ կենտրոնի աշխատանքը. Լավրով

Մեզ գոհացնում է ԼՂ-ում ռուս-թուրքական համատեղ կենտրոնի աշխատանքը. Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերյգեյ Լավրովն Անթալիայում բանակցություններ է վարել իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ:

Հայտնի է, որ թուրքական կողմի խնդրանքով հանդիպումն անցել է առանց փողկապների:

Կողմերից բանակցություններից հետո կայացել է մամուլի ասուլիս, որի ժամանակ Սերգեյ Լավրովը հայտնել է, որ քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը, հատկապես Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի շուրջ անցյալ տարվա նոյեմբերի 9-ին և այս տարվա հունվարի 11-ին ձեռք բերված համաձայնությունները:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Պայմանավորվել ենք շարունակել սերտորեն համակարգել մեր ջանքերը՝ աջակցելով Բաքվին և Երևանին հարաբերությունների կարգավորման պրակտիկ հարցերի լուծման գործում՝ շեշտը դնելով վստահության ամրապնդման վրա:

Մեզ գոհացնում է Ադրբեջանի Աղդամի շրջանում տեղակայված Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի վերահսկման և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի աշխատանքը:

Կարծիքներ ենք փոխանակել տեղում տիրող կոնկրետ իրավիճակի շուրջ: Վստահ ենք, որ իրավիճակի համալիր կարգավորման նպատակներին կծառայեն Անդրկովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման, բազմապլանային տնտեսական համագործակցության առաջխաղացման ջանքերը ինչպես այնտեղ գտնվող երկրների, այնպես էլ նրանց հարևանների մասնակցությամբ, այդ թվում՝ Թուրքիայի և Ռուսաստանի՛՞:

 

 

  • Կիսվել: