հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Մեր ընդդիմությունը որոշել է գործիքայնացնել Լեմկինի ինստիտուտը. Որոշակի կապեր կան. Ռուբինյան

Մեր ընդդիմությունը որոշել է գործիքայնացնել Լեմկինի ինստիտուտը. Որոշակի կապեր կան. Ռուբինյան

Կարծում եմ՝ Լեմկինի ինստիտուտը  օգտակար գործունեություն էր ծավալում միջազգային ասպարեզում, բայց վերջին շրջանում մեր ընդդիմությունը որոշել է գործիքայնացնել դա, նրանց մեջ որոշակի կապեր կան:

Այդ մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Լեմկինի ինստիտուտը վերջերս հայտարարություն էր տարածել, որտեղ ՀՀ իշխանություններին մեղադրել էր Թուրքիայի շահերը սպասարկելու մեջ:

Հարցին՝ Լեմկինի ինստիտուտին «առե՞լ է» ընդդիմությունը, նա պատասխանեց. «Չեմ ասում՝ առան, որոշեցին գործիքայնացնել, ինչը լավ չէ: Օրինակ, ինչպես գործիքայնացրեցին Եկեղեցու որոշ սպասավորների եւ դրանով իջեցրեցին այդ սպասավորների վարկը: Ես հիմա չեմ ուզում մեկնաբանել Լեմկինի ինստիտուտը, որովհետեւ դա կվնասի մեր արտաքին քաղաքականությանը: Եկեք ես չպատասխանել Լեմկինի ինստիտուտի մասին հարցին, որովհետեւ ես կարող եմ շատ լավ պատասխանել եւ դա օգտակար կլինի ներքաղաքական իմաստով, բայց բացասական եւ վնասակար կլինի արտաքին քաղաքականության իմաստով: Համարեք, որ այդ հարցին ես չպատասխանեցի»:

  • Կիսվել: