հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
«Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը ցանկանում է ՀՀ-ի և Սփյուռքի համար ստեղծել ազգային սոցիալական ցանց

«Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը ցանկանում է ՀՀ-ի և Սփյուռքի համար ստեղծել ազգային սոցիալական ցանց

Քարոզարշավի հինգերորդ օրը ՛՛Մեր տունը Հայաստանն է՛՛ կուսակցության անդամները հավաքվել են Գիտությունների ազգային ակադեմիայի շենքի մոտ է:

Ինչպես նշեց ՛՛Մեր տունը Հայաստանն է՛՛ կուսակցության ցուցակի 1-ին համար Տիգրան Ուրիխանյանը՝ խորհրդային կազմի Հայաստանը և հայ ժողովուրդը կարողանում էին ոչ միայն առաջավոր փորձ կիրառել համաշխարհային մակարդակի հայտնագործությունների, դրանց կիրառման, դրանից բխող զարգացման վրա ազդեցության իմաստով, այլև լինել, դառնալ առաջամարտիկը այնպիսի ուղղությունների, որոնք կիրառվում են զարգացած երկրներում:

՛՛Մենք համարում ենք, որ Ակադեմիայի կառուցվածքում գործող մի շարք գիտահետազոտական ինստիտուտներ շեշտակի ուշադրության անհրաժեշտություն ունեն՝ պետության կողմից, կառավարման օպերատիվ ռեժիմով կատարելագործվելու, տեխնոլոգիական անհրաժեշտ սարքավորումներով ապահովվելու՛՛,-նշեց նա:

Ուրիխնյանը հավելեց նաև, որ ՛՛Մեր տունը Հայաստանն է՛՛ կուսակցությունն իր ծրագրում ունի առաջնահերթություն՝ գիտնականների համատեղ ուժերով Հայաստանի և Սփյուռքի համար ստեղծել ազգային սոցիալական ցանց:

  • Կիսվել: