«Մեր թիմը նոյեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը տոնելու է հաղթանակ»․ Վանեցյանը՝ Վաղարշապատի ընտրությունների մասին
Նոյեմբերի 16-ին Վաղարշապատ խոշորացված համայնքում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ, գրում է factor.am-ը:
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցությունը համայնքապետի թեկնածու է առաջադրել բանաստեղծ-հրապարակախոս Խաչիկ Մանուկյանին։
Արթուր Վանեցյանը Վաղարշապատնում իր ուժի թեկնածուին ներկայացնելիս վստահեցրել է, որ ընտրություններում հաղթելու են։ ««Հայրենիք» կուսակցությունն ի դեմս պարոն Մանուկյանի և մեր թիմի նոյեմբերի 16-ից լույս 17-ի գիշերը տոնելու է հաղթանակը։ Այդ հաղթանակը ոչ միայն Վաղարշապատ համայնքի համայնքապետի պաշտոնում ընտրվելն է լինելու, այլև լինելու է այն հաղթանակների սկիզբը, որը դնելու ենք հոգևոր մայրաքաղաքում և վերջակետը դնելու ենք համապետական ընտրություններում»,-ասել է Արթուր Վանեցյանը։
Նշենք, որ իշխող ՔՊ կուսակցությունն այս պաշտոնի համար առաջադրել է Արգիշտի Մեխակյանի թեկնածությունը։


