երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Մեր քննարկման առարկան Լաչինի միջանցքն է. Մարուքյան

Մեր քննարկման առարկան Լաչինի միջանցքն է. Մարուքյան

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Հանրային ՀԸ-ի եթերում ասել է, որ ակնկալում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կոնկրետ որոշումներ կկայացնի։

Նրա խոսքով՝ Հայաստանը չի քննարկում Ադրբեջանի առաջարկած այլընտրանքային ուղիների հարցը, քանի որ հայկական կողմի քննարկման առարկան, ըստ Մարուքյանի, Լաչինի միջանցնքն է:

Խոսելով Ադրբեջանի կողմից կազմակերպված ապատեղեկատվության վերջին հոսքերի մասին՝ Մարուքյանը կարծիք է հայտնել, որ դրանք նոր սադրանքներ կազմակերպելու հիմք են:

Բացի այդ՝ նա անհիմն է անվանել Բաքվի՝ տարածքային պահանջների վերաբերյալ Երևանին ուղղված նոր մեղադրանքները:

Մարուքյանն անդրադարձել է նաև ադրբեջանական զինված ուժերի՝ Հայաստանի ինքնիշխան տարածքում գտնվելու փաստին: Այս առնչությամբ նա, մասնավորապես, ասել է. ՛՛Ադրբեջանը պարտավոր է իր զինված ուժերը դուրս բերել Խորհրդային Հայաստանի վարչական տարածքից, որը ՀՀ ինքնիշխան տարածք է ճանաչվել Ալմաթիի հռչակագրի համաձայն՛՛:

Միևնույն ժամանակ հատուկ հանձնարարություններով դեսպանն ընդգծել Է, որ Հայաստանը ոչ մի տարածքային պահանջ չի ներկայացրել Ադրբեջանին:

  • Կիսվել: