երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Մեր քաղաքականության մեծագույն նպատակը պետական պաշտոնյայի ինքնաընկալումը փոխելն է. ՀՀ վարչապետ

Մեր քաղաքականության մեծագույն նպատակը պետական պաշտոնյայի ինքնաընկալումը փոխելն է. ՀՀ վարչապետ

Հայաստանի Հանրապետության իշխանությունների քաղաքականության մեծագույն նպատակը պետական պաշտոնյայի ինքնազգացողությունը, ինքնաընկալումը փոխելն է, ինչպես նաև  պետական պաշտոնյանի նկատմամբ  մարդկանց ընկալումը փոխելն է: Այս մասին այսօր  Հատուկ քննչական ծառայության աշխատակցի օրվան նվիրված միջոցառման ընթացքում ունեցած ելույթում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանում  եղել է, կա, շարունակվում է և դեռևս որոշ ժամանակ շարունակվելու է հետևյալը, որ Հայաստանում պաշտոնյաները շատ արագ ձեռք են բերում, այսպես ասած, «իշխանի և բդեշխի բարդույթ», այսինքն՝ տիրողի բարդույթ: Եվ մեր խնդիրն է պետական պաշտոնյայի այս «իշխանի և բդեշխի բարդույթը» փոխարինել «Հիսուսի բարդույթով»: Ի՞նչ նկատի ունեմ՝ սա ասելով, որպեսզի պետական պաշտոնյան հասկանա, որ ինքը և՛ ծառա է, և՛ տեր է միաժամանակ: Որովհետև, այդ երկուսը մեկը մյուսից անջատելը պետական պաշտոնյանի կարգավիճակում չի լինի բավարար չափով օգտակար, որովհետև եթե մենք այնպես անենք, որ պետական պաշտոնյան միայն ծառայի չափանիշներով առաջնորդվի, սա նշանակում է նրան բերել մի վիճակի, որ ինքը ի վիճակի չէ կայացնել որոշումներ: Հետևաբար, ինչո՞վ է Հիսուսի կերպարը լավ, որ ինքը և՛ ծառա է, և՛ տեր է միաժամանակ: Նա ծառա է 100 տոկոսով և տեր է այնքանով, որ կարող է կայացնել որոշումներ և կարող է այդ որոշումների տրամաբանությունը բացատրել ուրիշներին և կարող է այդ որոշումների տրամաբանությունը հարազատ դարձնել ուրիշներին»,- եզրափակեց Փաշինյանը:

  • Կիսվել: