ուրբաթ, սեպտեմբեր 20
20 / 9 / 2024
Մեր պայքարի և գոյության իմաստը մեր տղերքին հայրենիք ու պատիվ ունենալու երազանքը վերադարձնելն է. Բագրատ Սրբազան

Մեր պայքարի և գոյության իմաստը մեր տղերքին հայրենիք ու պատիվ ունենալու երազանքը վերադարձնելն է. Բագրատ Սրբազան

Մեր պայքարի և գոյության իմաստը՝ եթե ոմանց համար իրենց գլուխն ու ստամոքան է, մեզ համար՝ մեր տղերքին հայրենիք ու պատիվ ունենալու երազանքը վերադարձնելն է: Այս մասին  Շիրակի մարզում բնակիչների հետ հանդիպմանն ասել է Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ Սրբազանը։

«Ովքեր անպատիվ են՝ թող ապրեն այն միջավայրում, որ հենց իրենք են ստեղծել՝ անկախ նրանից քանի տարեկան են, ինչ ցեղ են և ումից են սերվել։ Մենք այստեղ եկել ենք պատվով, ընդունողը՝ կընդունի, չընդունողն էլ օրը կգա՝ կհասկանա թե ինչ էր, որ չընդունեց։ Իմ տեր Աստվածն ասել է գնա ու ժողովրդին ասա՝ ես էլ եկել եմ ասելու, կընդունեն՝ շատ լավ, չեն ընդունի՝ արյունը ձեզնից չեն պահանջի, արյունն իրենց գլխին լինի»,-ասաց նա։

Բագրատ Սրբազնաը նշեց, որ ընտրություն պետք  է անել՝ կամ հայրենիք, պատիվ ունենք՝ կամ չունենք։
«Մեր գործը, մեր անելիքը այս ընթացքը կասեցնելն է, պատիվ բերելու համար»,- հավելեց նա:

  • Կիսվել: