հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Մեր նպատակը խաղաղության պայմանագրի ստորագրումն է. Փաշինյան

Մեր նպատակը խաղաղության պայմանագրի ստորագրումն է. Փաշինյան

ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային գործընթացի ամբողջ նպատակը հենց խաղաղության պայմանագրի ստորագրման հանգրվանին հասնելն է։ Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի այն հարցին, թե ի՞նչ է մտածում Ադրբեջանի՝ խաղաղության համաձայնագիր կնքելու վերաբերյալ առաջարկի մասին։

Փաշինյանը, մասնավորապես, ասաց. ՛՛Մենք էլ Ադրբեջանին ենք առաջարկել և առաջարկում կնքել խաղաղության պայմանագիր և ասել ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային գործընթացի ամբողջ նպատակը հենց խաղաղության պայմանագրի ստորագրման հանգրվանին հասնելն է։ Մինչև այս էլ գոյություն ունեցած բոլոր բանակցային փաթեթներում բանակցային գործընթացի նպատակը խաղաղության պայմանագրի կնքումն է։

Եվ ինձ համար տարօրինակ է, որ Ադրբեջանից ասում են՝ մենք անընդհատ առաջարկում ենք Հայաստանին խաղաղության պայմանագիր ստորագրել, իսկ Հայաստանից արձագանք չկա։ Մենք այդ մասին տասնյակ անգամ խոսել ենք։ Երբ մենք խոսում ենք բանակցային գործընթացը վերականգնելու մասին և ներգրավված ենք բանակցային գործընթացի մեջ, մեր նպատակը խաղաղության պայմանագրի ստորագրումն է, ինչին պետք է նախորդի խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումը, ինչը բավականին ծավալուն աշխատանք է, ինչի պատրաստակամությունը մենք հայտնել ենք և համարում ենք մեր օրակարգը նաև՛՛։

  • Կիսվել: