երկուշաբթի, օգոստոս 17
17 / 8 / 2026
Մեր մոտ բոքսի գնացողներ էլ կան, տանձիկ ունեցողներ էլ. Կարապետյանը՝ Ռուբինյանին

Մեր մոտ բոքսի գնացողներ էլ կան, տանձիկ ունեցողներ էլ. Կարապետյանը՝ Ռուբինյանին

Մեր մոտ բոքսի գնացողներ էլ կան, տանձիկ ունեցողներ էլ, ու շատ ինքնավստահ տանձիկներ: Այս մասին ԱԺ-ում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:

«Նախագահողը վերջին 2 օր է ամեն ինչ անում է, որ նիստը վերածվի ութերորդ գումարման Ազգային ժողովի նիստի։ Երեկ խոսում էր բոքսից, այսօր խոսում է առողջությունից, ես խնդրում եմ՝ այնպես չլինի, որ բարեկրթության, նորմալ աշխատանքային հարաբերությունների միակ հետաքրքրության կողմը ես մնամ այս դահլիճում:

 Ինչ վերաբերում է առողջությանը, առողջության հետ կապված կարող ենք կոնսուլտացիաներ անել: Ես, որպես վերջին անձ, ով ամեն ինչ անում է, որ սա չվերածվի ութերորդ գումարման Ազգային Ժողովի, հորդորում եմ այստեղ նորմալ աշխատանքային զրույց ունենանք, Տիգրան Կարապետյանի ԱԼՄ-ի ֆորմատով չունենանք պոետիկ երեկոներ: Մենք մեր վերջին ջանքերն ենք գործադրում շարունակելու չվերածել իններորդ գումարման ութերորդ գումարման ու չունենալ նոր անվտանգության խորհրդի քարտուղար»,- նշել է Կարապետյանը:

  • Կիսվել: