հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Մեր խոսակցությունն այլևս պետք է լինի ապագայի մասին. Փաշինյան

Մեր խոսակցությունն այլևս պետք է լինի ապագայի մասին. Փաշինյան

Ոչ միայն անցյալին վերադարձ չի լինելու, այլև՝ անցյալի անցյալին վերադարձ չի լինելու, անցյալի անցյալի անցյալին վերադարձ չի լինելու: Այս մասին այսօր Գյումրիում նախընտրական հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ, ՛՛Քաղաքացիական պայմանագիր՛՛ կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը:

Նա վստահեցրեց՝ ՛՛մեր խոսակցությունն այլևս պետք է լինի ապագայի մասին՛՛:

Փաշինյանն ասաց, որ իր ելույթը վերնագրել է ՛՛Վերջին 30 տարում առաջին անգամ՛՛:

Նրա խոսքով՝ նախորդ իշխանությունների կառավարությունների տրամաբանությունը եղել է երևացող տեղերում ՛՛պսպղացնել, փայլեցնել, ներկել՛՛, սակայն մի քանի մետր այն կողմ միանգամայն այլ վիճակ է եղել:

Վարչապետի պաշտոնակատարը մանրամասնեց. ՛՛Մենք այդ տրամաբանության մեջ չենք գործել, այլ գործել ենք բոլորովին հակառակ տրամաբանության մեջ: Մենք գնացել ենք նրանց հետևից այն տեղերում, ում ձայնը լսելի չի եղել, պաշտպանել ենք նրանց, ովքեր անպաշտպան են եղել: Մենք հարգել ենք նրանց, ում քամահրանքով են վերաբերվել: Մենք խոնարհվել ենք նրանց առաջ, ում վերևից են նայել՛՛:

Խոսելով  իրենց կառավարության աշխատանքների մասին՝ Փաշինյանն ասաց, որ կառուցվել են ճանապարհներ, որոնք 30 տարի չեն նորոգվել, 3 մլրդ դրամ է հատկացվել աղետի գոտու 277 ընտանիքների բնակարանային կարիքների համար, բնակարանով ապահովվել են փախստականները և այլն:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ոչ թե մարդն է իշխանության համար, այլ՝ իշխանությունը մարդու: Նա ասաց. ՛՛Մարդը ոչ թե պոտենցիալ սպառող է, պոտենցիալ ատկատներ գեներացնող, այլ մարդը սուբյեկտ է, որին ծառայել ենք, ծառայում ենք՝ ինչքան ուժ ու նվիրում ենք ունեցել՛՛:

  • Կիսվել: