կիրակի, նոյեմբեր 15
15 / 11 / 2026
Մեր գործընկերների այցը պետք է դիտարկել որպես հայ-ամերիկյան հարաբերությունների դինամիկ զարգացման հերթական փուլ. Աղաջանյան

Մեր գործընկերների այցը պետք է դիտարկել որպես հայ-ամերիկյան հարաբերությունների դինամիկ զարգացման հերթական փուլ. Աղաջանյան

Անկյունաքարային կարևորության խնդիրն այս պահին Հայաստանի շուրջ տեղի ունեցող անվտանգային խնդիրներն ու մարտահրավերներն են. այս հարցերի վերաբերյալ բավականին բովանդակային և կարևոր խոսակցություն ենք ունեցել մեր գործընկերների հետ: Այդ մասին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրայսի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, անդրադառնալով ԱՄՆ կոնգրեսականների այցին, ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը:

«Մեր գործընկերների այցը պետք է դիտարկել որպես վերջին շրջանում հայ-ամերիկյան հարաբերությունների դինամիկ զարգացման հերթական փուլ»,- նշեց նա:

  • Կիսվել: