կիրակի, նոյեմբեր 15
15 / 11 / 2026
Մեքսիկացի սենատորը դատապարտել է Ադրբեջանի իշխանությունների հանցավոր գործողությունները Հայաստանի դեմ

Մեքսիկացի սենատորը դատապարտել է Ադրբեջանի իշխանությունների հանցավոր գործողությունները Հայաստանի դեմ

Մեքսիկացի սենատոր Ալեխանդրա Լեոն Մեքսիկայի սենատում ունեցած ելույթում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ հարձակմանը՝ դատապարտելով Ադրբեջանի իշխանությունների հանցավոր գործողությունները:

«Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի հանցավոր գործողությունները, որոնք իրականացվել են Հայաստանի ժողովրդի դեմ: Մենք մեր աջակցությունն ենք հայտնում Հայաստանի ժողովրդին»,-  իր ելույթում ասել է Լեոն: 

  • Կիսվել: