չորեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2025
Մենք պետք է անկախանանք ԱՄՆ-ից, սա առաջնահերթություն է․ Մերց

Մենք պետք է անկախանանք ԱՄՆ-ից, սա առաջնահերթություն է․ Մերց

Բունդեսթագի ընտրություններում հաղթած Ֆրիդրիխ Մերցն իր բացարձակ առաջնահերթությունն է անվանել Ուկրաինայի ապագայի նկատմամբ համեմատաբար անտարբեր ԱՄՆ-ից Գերմանիայի անկախացումը։

Հիշեցնենք, որ Քրիստոնեա-դեմոկրատական ​​միություն/Քրիստոնեա-սոցիալական միություն դաշինքը, որի առաջնորդն է Մերցը, հաղթել է կիրակի օրը կայացած Բունդեսթագի արտահերթ ընտրություններում՝ հավաքելով ձայների մոտ 29%-ը:

«Ինձ համար բացարձակ առաջնահերթություն կլինի, որ մենք անկախանանք ԱՄՆ-ից: Վերջին շաբաթվա հայտարարություններից պարզ է դառնում, որ ԱՄՆ-ն համեմատաբար անտարբեր է Ուկրաինայի ապագայի նկատմամբ»,- ասել է Մերցը:

«Ես դրան նայում եմ այնպես, ինչպես կանցլերը (Օլաֆ Շոլցը - խմբ.): Այսօրվա դրությամբ այդ հարցն ընդհանրապես չի արծարծվում»,- ասել է Մերցը՝ պատասխանելով Ուկրաինա գերմանական զորքեր հնարավոր տեղափոխման մասին հարցին։

«Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան պարզապես երկու երկրներ են, որոնք «գաղափարներ են փոխանակում» այդ հարցի շուրջ»,- ասել է նա:

  • Կիսվել: