Մենք պահանջում ենք խաղաղություն և անկախություն Արցախի համար. Ադամ Շիֆ
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում՝ իր զորակցությունը հայտնելով հայ ժողովրդին:
Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ես մշտապես հայ համայնքի կողքին եմ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության նահատակված սրբերի հիշատակին: Մեր գործը շարունակվում է, քանի որ մենք պայքարում ենք հանուն արդարության ու հատուցման:
Ես մշտապես կլինեմ հայ համայնքի կողքին, քանի որ մենք պահանջում ենք խաղաղություն և անկախություն Արցախի համար:
Ես մշտապես կլինեմ հայ համայնքի կողքին, քանի որ մենք ամրապնդում ենք մեր կապերը Հայաստանի հետ՛՛: