հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Մենք ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը․ Տոկաև

Մենք ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը․ Տոկաև

Մենք ողջունում ենք ԱՄՆ նախագահի միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանում։

«Սա ապացուցում է, որ նույնիսկ երկարատև հակամարտությունները կարող են լուծվել դիվանագիտության և առողջ բանականության միջոցով։ Այս սկզբունքով առաջնորդվելով՝ Ղազախստանը մշտապես պաշտպանում է դիվանագիտությունը՝ սրման փոխարեն, և երկխոսությունը՝ ուժի փոխարեն։

Ընթացիկ աշխարհաքաղաքական լարվածությունը երբեմն որոշ առաջնորդների դրդում է պնդել քաղաքակրթությունների բախման անխուսափելիության մասին։ Սակայն այս բաժանումը տրված կամ ճակատագիր չէ։ Դա քաղաքական ընտրություն է», - նշել է Տոկաևը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: