երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
«Մենք մեր գործի հրամանատարն ու ղեկավարն ենք, մենք մեր գործի զինվորն ու բանվորն ենք». Սեյրան Օհանյան

«Մենք մեր գործի հրամանատարն ու ղեկավարն ենք, մենք մեր գործի զինվորն ու բանվորն ենք». Սեյրան Օհանյան

«Յուրաքանչյուր տարածքում մեր բնակիչները պետք է լցվեն գիտակցությամբ և հասկանան պահի լրջությունը և համապատասխան փոփոխություններ անեն: Մեր դաշինքի նպատակն է, որ մենք հասնենք հաջողությունների: Իրականում Սյունիքն այսօր գտնվում է մեր անվտանգության կիզակետում և այստեղ բավականին լուրջ խնդիրներ կան, բայց լուրջ խնդիրներն առաջացրել են այսօրվա ո՛չ լիարժեք, ո՛չ գրագետ կառավարման արդյունքում»,-այս մասին այսօր՝ հունիսի 8-ին, Գորիսում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Սեյրան Օհանյանը:

Նա նշեց, որ խելոք մարդը սովորում է ուրիշի սխալների վրա, բայց երբ մեկ, երկու, երեք և անվերջ սխալներ է մարդը թույլ տալիս, դա նշանակում է, որ միտումնավոր չի ցանկանում սովորել կամ այդ գիտելիքները չունի, որ սովորի և ազգը տանում է պարտության:

«Դաշինքի շանսերը սյունիքում ես բավականին բարձր եմ գնահատում, որովհետև բոլոր հանդիպումներում, բոլոր շրջաններում մենք տեսել ենք մարդկանց նվիրվածությունը մեր հայրենիքին: Դաշինքին ձայն տալով յուրաքանչյուր ոք պատկերացնում է իր հայրենիքը և պատկերացնում է իր զավակներին, իր թոռներին և, թե մեր մատաղ սերունդը ինչպիսի իշխանության ձեռքերում պետք է լինի»,-ասաց Սեյրան Օհանյանը:

Նրա խոքով՝ իրենց դաշինքը Ռոբերտք Քոչարյանի գլխավորությամբ ունի փորձ, վճռականություն և կամք:

«Մենք մեր գործի հրամանատարն ու ղեկավարն ենք, մենք մեր գործի զինվորն ու բանվորն ենք»,-նշեց նա:

  • Կիսվել: