կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մենք կարող ենք մետրերի շեղությամբ ցույց տալ, թե որտեղով է անցնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանը. Ալեն Սիմոնյան

Մենք կարող ենք մետրերի շեղությամբ ցույց տալ, թե որտեղով է անցնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանը. Ալեն Սիմոնյան

Հստակության ակնկալիքներ ունենք, որովհետև մենք ականատես ենք լինում, որ մինչև այս պահը կա խնդիր քարտեզների հետ կապված: Այդ մասին, այսօր Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի հետ համատեղ ասուլիսին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով այսօր հայ-ադրբեջանական սահմանին սպասվող սահմանազատման հանձնաժողովների հանդիպումից ունեցած ակնկալիքներին:

«Հայկական կողմը պատրաստ է, և ինչպես արդեն իսկ հայտարարվել է, մենք կարող ենք մետրերի շեղությամբ ցույց տալ, թե որտեղով է անցնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանը, և ոչ միայն ցույց տալ ինչ-որ երևակայական քարտեզներով, այլ՝ իրենց տակ իրավական հիմք ունեցող քարտեզներով, և մենք լիահույս ենք, որ կհաջողվի այսօր և հետագայում առաջ գնալ այդ հանձնաժողովի գործունեության մեջ»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

  • Կիսվել: