կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Մենք Հայաստանի հետ խնդիրներ չունենք, Փաշինյանի հետ էլ խնդիրներ չկան. Պուտին

Մենք Հայաստանի հետ խնդիրներ չունենք, Փաշինյանի հետ էլ խնդիրներ չկան. Պուտին

Ռուսաստանը Հայաստանի հետ խնդիրներ չունի, երկրի ղեկավարությունը մշտական կապի մեջ է հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստի ժամանակ։

Հարցին այն մասին, թե արդյոք Փաշինյանն այս օրերին զանգահարել է իրեն, Պուտինը հայտնել է, որ ՀՀ վարչապետից նամակ է ստացել:

«Մենք Հայաստանի հետ խնդիրներ չունենք, Փաշինյանի հետ էլ խնդիրներ չկան, մենք անընդհատ կապի մեջ ենք նրա հետ»,- նշել է ՌԴ նախագահը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: