շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Մենք հանրությունից ստացել ենք «հրաժարական չտաք» արձագանքը. Պապիկյան

Մենք հանրությունից ստացել ենք «հրաժարական չտաք» արձագանքը. Պապիկյան

Մենք հանրությունից ստացել ենք ՛՛հրաժարական չտաք՛՛ արձագանքը. և հանրության միակ պահանջն է՝ անել այն, ինչ չենք արել երկուսուկես տարվա մեջ: Այս մասին այսօր ՛՛Ազատության՛՛ եթերում ՛՛ֆեյսբուքյան ասուլիսի՛՛ ժամանակ ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը՝ խոսելով իշխանությունների հրաժարականի վերաբերյալ հնչող հարցերի մասին:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Ոչ ֆեյքային, իրական հասարակությունն այլ օրակարգ, սպասումներ ունի իշխանությունից՝ կայունության սպասումներ՛՛:

Պապիկյանը, պատասխանելով օգտատերերից մեկի հարցին, թե արդյոք այսպիսի անվտանգային պայմաններում կապրե՞ր Սյունիքում կամ Արցախում. ՛՛Իհարկե կապրեմ թե՛ Արցախում, թե՛ Սյունիքում, հասկանում եմ նաև, թե ինչ մարտահրավերներ կան, բայց ամեն կերպ դա կապել մեր իշխանության հետ՝ ես դրա հետ համաձայն չեմ: Այո, այն, ինչ տեղի է ունեցել, տեղի է ունեցել մեր օրոք, բայց խնդրի տրամաբանական շարունակությանը և այսօրվա իրողությանը պետք է նայել երկարաժամկետ ու պատճառահետևանքային կապերով:

ՏԿԵ նախարարը խոսեց նաև Կապանի օդանավակայանի մասին՝ նշելով, որ այս պահին գործում է միջգերատեսչական հանձնաժողով, որը փորձում է հասկանալ, թե ինչ ժամկետներով և ինչ ձևով պետք է իրականացվի օդանավակայանի շահագործումը, որպեսզի այն լինի անվտանգ: Պապիկյանի խոսքով՝ մեծ վտանգ չկա:

  • Կիսվել: