երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Մենք գալիս ենք խաղաղություն հաստատելու․ Բագրատ Սրբազան

Մենք գալիս ենք խաղաղություն հաստատելու․ Բագրատ Սրբազան

Պետք է ասել, որ պատերազմը չի վերջացել։ Սա շատ կարեւոր հանգամանք է, որ մենք անդրադառնանք, որ պատերազմը որպես այդպիսին չի վերջացել։  Այս մասին միջազգային լրատվամիջոցների հետ ասուլիսի ժամանակ ասել է Բագրատ արքիեպիսկոպոս Գալստանյանը։ 

«Պատերազմը տեղապես շարունակվում է, եւ որքան այս կառավարությունը մնա իշխանության, այդ պատերազմը անընդհատ շարունակվելու է։ Ոմանք այն բնորոշում են որպես սողացող պատերազմ։ Եւ մենք տեսնում ենք հենց Տավուշի դեպքերից թե ինչ է նշանակում դա։ Եւ բնականաբար մեր ցանկությունը պատերազմը դադարեցնելն է, իրական խաղաղության ընթացքի մեջ, գործընթացի մեջ մտնելը եւ ոչ թե այսպես իմիտացիոն խաղաղության, որովհետեւ նորից պիտի շեշտեմ, որ շատ կարեւոր հանգամանք է սա։ Մեր երկրում, 2020 թվականից սկսած, պատերազմը չի կանգնել։ Պատերազմը շարունակվում է անընդհատ եւ ոչ միայն ֆիզիկական իմաստով, այլ նաեւ հոգեւոր, բարոյական իմաստով պատերազմն է շարունակվում հետեւաբար նաեւ ձախողված արտաքին հարաբերությունների մեջ բոլոր ուղղություններով», - նշել է նա։

Արքիեպիսկոպոսի խոսքով՝ իրենց ծրագիրը հենց պատերազմը դադարեցնելն է, պատերազմը դարձնելը պարզապես մեզ համար չգոյություն եւ իրական խաղաղության հասնել, խաղաղության հասնել, որը այլեւս անխախտ կլինի։

«Եւ կարծում եմ, որ մեր շեշտադրումը շատ, շատ խորքային է բանակցությունների մակարդակով, օրինակելի օրակարգ ունենալու մակարդակով, մարդասիրական ասպեկտներով եւ այլն, եւ այլն, եւ այլն։ Եւ վերստին շեշտադրելով պիտի ասեմ․ այո, մենք գալիս ենք խաղաղություն հաստատելու, վերացնելու այս քայքայիչ պատերազմի ամբողջ գոյությունը», - ասել է նա։

  • Կիսվել: