«Մենք դեռ որոշում չունենք՝ ոնց ենք քվեարկելու». Թորոսյան
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը ելույթ է ունեցել Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելուն համաձայնություն ստանալու միջնորդության քննարկմանը։
«Ասում են՝ հաջորդը ես եմ, ոնց որ թե։ Հաջորդը չեմ, նախորդն եմ։ Մի ամբողջ Հակակոռուպցիոն կոմիտե՝ տասնյակ քննիչներով, հսկող դատախազների ղեկավարությամբ, 5 տարի փորձում է ինչ-որ բան գտնել Քովիդի շրջանակներում կերած փողերից։ Եվ ինչ-որ բաներ, ոնց որ, գտել են. դատական, քրեական գործեր կան։ Որպեսզի պարզեք՝ դա ինչքանով էր օբյեկտիվ, ճիշտ, ինչքանով իմ հետ կապ ուներ, թե չէ, տիկին Խամոյանին հեռակա առաջարկում եմ գնալ, լուսաբանել այդ դատական նիստերը»,- ասել է նա։
Անդրադառնալով Հովիկ Աղազարյանի և Տարոն Մարգարյանի դեմ անձեռմխելիությունից զրկելու գործընթացին՝ Թորոսյանը նշեց, որ դեռ որոշում չունեն՝ ոնց են քվեարկելու․
«Մենք այդ հարցերը քննարկելուց հետո ենք որոշում։ Մենք կաշկանդվածություն չունենք՝ կայացնել որոշումներ, որոնցում համոզված ենք, ոչ թե ինչ-որ մեկն է թելադրել»։