շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Մենք չենք նվազեցնում ջանքերը, որոնք գործադրվում են բոլոր պահվող անձնանց տուն վերադարձնելու ուղղությամբ․ Լավրով

Մենք չենք նվազեցնում ջանքերը, որոնք գործադրվում են բոլոր պահվող անձնանց տուն վերադարձնելու ուղղությամբ․ Լավրով

Մենք այսօր մանրամասն խոսել ենք ԼՂ-ում տիրող իրավիճակի մասին, նշել ենք առաջընթացը և իրավիճակի կայունացումը: Մենք չենք նվազեցնում ջանքերը, որոնք գործադրվում են բոլոր պահվող անձնանց տուն վերադարձնելու ուղղությամբ, ինչպես նաև ականազերծման, կրոնական կոթողների պահպանման ուղղությամբ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Լավրովի խոսքերով, տարածաշրջանում իրավիճակի կարգավորման հարցում կարևոր ներդրում ունի եռակողմ աշխատանքային խումբը՝ փոխվարչապետերի գլխավորությամբ:

Նա նշեց, որ այդ աշխատանքային խմբի հաջողությունը որոշիչ նշանակություն կունենա տարածաշրջանում ընդհանուր իրավիճակի կարգավորման համար պայմանների ստեղծման հարցում:

  • Կիսվել: