Մենք չենք կարող չնկատել, որ Հայաստանը ներկա չի լինում միջոցառումներին ԱՊՀ շրջանակում. ՌԴ դեսպանության խորհրդական
ԱՊՀ շրջանակում համագործակցության պատկերն այնքան էլ ոգենչող չէ. մենք չենք կարող չնկատել, որ Հայաստանի ներկայության մակարդակը միջոցառումներին ԱՊՀ մակարդակում նվազել է կամ բացակայում է։ Այս մասին հունիսի 12-ի քննարկման ժամանակ ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպանության խորհրդական-բանագնաց Մաքսիմ Սելեզնյովը։
Նա հիշեցրել է, որ 2023թ. Հայաստանի վարչապետը առաջին անգամ չի մասնակցել ԱՊՀ պետությունների ղեկավարների աշնանային նստաշրջանին։
Սելեզնյովը տեղեկացրել է, որ ռուսերեն լեզվի միջազգային կազմակերպությունների հիմնադրման մասին պայմանագիրը, որը մտնում է գագաթաժողովում ընդունված որոշումների փաթեթի մեջ, հայկական կողմը չի ստորագրել առ այսօր։
Նա ավելացրել է, որ Ռուսաստանը թանկ է գնահատում մերձավոր գործընկերների հետ համագործակցությունը եւ նրանց հետ հարաբերությունները զարգացնում է՝ ելնելով այն բանից, որ նրանք ինքնիշխան պետություններ են, որոնք ինքնուրույն են որոշում իրենց արտաքին քաղաքականությունը՝ գերակա համարելով սեփական ժողովրդի շահերը, ընդ որում՝հարգանքով վերաբերվելով այլ ժողովուրդների եւ պետությունների շահերին։
Նրա գնահատմամբ՝ տնտեսական ցուցանիշները ԵԱՏՄ շրջանակում մատնանշում են այն մասին, որ վեկտորը 10 տարի առաջ ճիշտ էր ընտրվել. 2015-2023թթ. ԵԱՏՄ ՀՆԱ-ն 1,6 տրլն-ից հասել է 2,4 տրլն դոլարի։
«Այդ փոփոխությունների գլխավոր շահառուներից մեկը Հայաստանն է»,- ամփոփել է Սելեզնյովը։