հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Մենք ականատեսն ենք Հայաստանի հետ հիանալի նոր հարաբերությունների ձևավորմանը․ ԱՄՆ պետքարտուղար

Մենք ականատեսն ենք Հայաստանի հետ հիանալի նոր հարաբերությունների ձևավորմանը․ ԱՄՆ պետքարտուղար

Անցյալ գիշեր իմ այցելած վայրերից մեկը Հայաստանն էր, որտեղ նախաստորագրեցի «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի պայմանագիրը: Սա այն խաղաղության գործարքի առանցքային հենասյունն է, որին Դուք կարողացաք հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջև: Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարոկ Ռուբիոն։

Ռուբիոն, մասնավորապես, նշել է. «Բացի այդ, մենք Հայաստանի հետ ստորագրեցինք նաև կրիտիկական օգտակար հանածոների մասին փոխըմբռնման հուշագիր և ռազմավարական ներգրավվածության ևս մեկ հուշագիր: Այսպիսով, սա պարզապես հիշեցում է ևս մեկ պատերազմի մասին, որը Դուք օգնեցիք կարգավորել, պարոն նախագահ: Իսկ այժմ մենք տեսնում ենք Հայաստանի հետ նոր ու հրաշալի հարաբերությունների ձևավորում, որոնք իսկապես լճացած էին շատ երկար ժամանակ: Այնպես որ, այդ ճակատում ևս մենք լավ ենք առաջ գնում»:

Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ-ում Մարկո Ռուբիոն և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը, ինչպես նաև 2 երկրների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը և հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման և մշակման ոլորտում մատակարարման ապահովման շրջանակային հուշագիրը։

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: