կիրակի, հուլիս 6
6 / 7 / 2025
Մեկնարկում է վիզայի ազատականացման երկխոսությունը. ՀՀ է ժամանել Եվրահանձնաժողովի փոխնախագահը. ԵՄ դեսպան

Մեկնարկում է վիզայի ազատականացման երկխոսությունը. ՀՀ է ժամանել Եվրահանձնաժողովի փոխնախագահը. ԵՄ դեսպան

Հայաստան է ժամանել Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասը. այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։

«Ուրախ եմ ողջունել Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասին Հայաստանում՝ բանակցությունների համար ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ՝ ամրապնդելու ՀՀ-ԵՄ գործընկերությունը և մեկնարկելու վիզայի ազատականացման երկխոսությունը»,- նշել է դեսպանը։

  • Կիսվել: