կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Մեկ տարի հետո Գյումրին դառնալու է ՀՀ այցեքարտը. Խաչատուր Սուքիասյան

Մեկ տարի հետո Գյումրին դառնալու է ՀՀ այցեքարտը. Խաչատուր Սուքիասյան

Երևան-Գյումրի ճանապարհի կառուցումից հետո Գյումրին լրիվ ուրիշ կարգավիճակ է ձեռք բերելու, այն դառնալու է հյուրընկալ քաղաք։ Այս մասին այսօր Գյումրիում ՛՛Քաղաքացիական պայմանագիր՛՛ կուսակցության նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու, գործարար Խաչատուր Սուքիասյանը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Մեկ տարի հետո ձեզ մոտ անշարժ գույքի, հողի, ամեն ինչի գները բարձրանալու են, որովհետև այն շատ ինքնատիպ քաղաք է, դառնալու է ՀՀ այցեքարտը՛՛

Սուքիասյանը հավելեց. ՛՛Դուք պետք է շատ բարձր տոկոս ապահովեք։ Իմացեք, բոլորս պատրաստ ենք մինչև անգամ մեր կյանքը զոհաբերել, որ մեր սերունդները ՀՀ-ում լավ ապրեն՛՛:

 

 

 

 

  • Կիսվել: