հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Պետդեպի և ԱՄՆ դեսպանատան պատվիրակությունը Մարտունիում հանդիպել է ԵՄ դիտորդական առաքելության անդամների հետ

Պետդեպի և ԱՄՆ դեսպանատան պատվիրակությունը Մարտունիում հանդիպել է ԵՄ դիտորդական առաքելության անդամների հետ

ՀՀ-ում տեղակայված ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունն ընդունել է ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչներին։

Այս մասին X-ում հայտնում է ԵՄ առաքելությունը։

«Ուրախ էինք այսօր Մարտունիում հյուրընկալել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան և Պետքարտուղարության պատվիրակությանը։

ՀՀ-ում Եվրոպական միության առաքելության դիտորնդներն արժեքավոր տեղեկություններ են տվել վերջին զարգացումների և տեղում մեր ընթացիկ աշխատանքի վերաբերյալ»,- ասվում է գրառման մեջ։

  • Կիսվել: