Մարտունին ու ինձ նման բաներով չեք ճնշի, գյումրեցին վախկոտ չէ, մարտի 30-ին ձայնը կտա ընդդիմադիրներին. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններում «Իմ հզոր համայնք» կուսակցության կողմից քաղաքապետի թեկնածու առաջդրված Ռուբեն Մխիթարյանը շտապել է մեկ այլ թեկնածուի՝ Մարտուն Գրիգորյանի տուն աջակցություն հայտնելու նրան։
«Ժողովրդավարության բաստիոնում նման բաներ են տեղի ունենում, բայց ոչ մի զարմանալի բան չկա։ Մենք յոթ տարի այս միջավայրում ենք ապրում, չէի կասկածում, որ այսպես է լինելու»,-ասաց Մխիթարյանը լրագրողների հետ զրույցում։
Անդրադառնալով ԱԺ-ում երեկ Նիկոլ Փաշինյանի ունեցած ելույթին՝ Մխիթարյանն ասաց, նրա ջղաձգումները խոսում են այն մասին, որ այդ մարդը բոլոր կողմերից ճնշման տակ է։
«Ալիևը ճնշում է, Ամերիկան ճնշում է, Ռուսաստանը ճնշում է, երևի Աննան ճնշում է, Գյումրիի ընտրությունների ենթադրյալ արդյունքները ճնշում են, էդ մարդը ինչ-որ բձև հոգեկան բավարարվածություն պե՞տք է ստանա»,-ասաց Մխիթարյանը։ Անդրադառնալով խուզարկությունների հնարավոր հետևանքներին ու ազդեցությանը՝ Մխիթարյանը վստահություն հայտնեց, որ սա որևէ կերպ չի ազդի ընտրությունների վրա, վախի մթնոլորտ չի լինի։
«Գյումրեցին վախկոտ չէ, մարտի 30-ին գնալու է ընտրատեղամաս և իր ձայնը տա ընդդիմադիր թեկնածուներից որևէ մեկին։ Եթե իրենց թվում է, որ նման կերպ Մարտունին կարող են ճնշել, առնվազն պետք է մանկամիտ լինեն»,-ասաց Մխիթարյանը։
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից իրավապահները խուզարկություններ են իրականացնում «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակում, ինչից հետո նաև «Մեր քաղաքը» դաշինքի կողմից քաղաքապետի թեկնածու առաջադրված Մարտուն Գրիգորյանի շտաբներոււմ, նաև տանը։