շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մարտի 5-ին Ազգային ժողովում տեղի կունենան լսումներ IT թեմայի վերաբերյալ

Մարտի 5-ին Ազգային ժողովում տեղի կունենան լսումներ IT թեմայի վերաբերյալ

Մարտի 5-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի կունենան խորհրդարանական լսումներ IT թեմայի վերաբերյալ։ Այս որոշումն ընդունվել է տնտեսական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովում։

Հանձնաժողովի նախագահ, կառավարող «Քաղպայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի խոսքով՝ անցած տարվա վերջին հարկային արտոնությունների տրամադրման ռեժիմը IT հատվածին, որը նախատեսում էր շահութահարկի իջեցում փոքր ընկերությունների համար, երկարացվել է մեկ տարով։ «Սակայն ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ արդեն այս տարի մենք կունենանք օրենսդրական փաթեթ, որը կապահովի համալիր եւ երկարաժամկետ լուծումներ, որոնք կկարգավորեն IT ոլորտը»,- ասել է Թունյանը։

Հանձնաժողովի նախագահը առաջարկել է խորհրդարանական լսումներ կազմակերպել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը կարգավորող նոր օրենսդրական փաթեթի մասին» թեմայով։ Կհրավիրվեն ճյուղի հետ կապված տարբեր գերատեսչությունների, բիզնես-ասոցիացիաների, միությունների եւ ընկերությունների ներկայացուցիչներ։

  • Կիսվել: