հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
«Մարտի 1-ի» դեպքերից տուժածներին տրամադրվում են փոխհատուցումներ. եղել են և մերժվողներ

«Մարտի 1-ի» դեպքերից տուժածներին տրամադրվում են փոխհատուցումներ. եղել են և մերժվողներ

Այսօր լրագրողների հետ զրույցում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց, որ «Մարտի 1-ի» իրադարձություններից տուժածներին, զոհերի ընտանիքներին արդեն տրամադրվում են փոխհատուցումներ:

Բադասյանը նշեց, որ մերժվողներ նույնպես եղել են. «Հիմա տրամադրվում են գումարներ, մերժվողներ եղել են, մի քանի մերժում վերջերս եղավ այն պատճառաբանությամբ, որ առողջությանը ոչ թե միջին կամ ծանր վնաս էր հասցված, այլ թեթեւ, եւ իրենք իրավունք չունեին դիմելու: Բնականաբար, մենք էլ մերժել ենք»։

Նշենք, որ, համաձայն Կառավարության որոշման, «2008 թվականի մարտի 1-2-ը Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» ՀՀ օրենքով այդ իրադարձությունների ժամանակ մահացած անձանց իրավահաջորդները պետք է ստանան 30.000.000-ական դրամ, առողջությանը ծանր վնաս հասցված անձինք՝ 15.000.000-ական, և առողջությանը միջին ծանրության վնաս ստացածները` 5.000.000-ական դրամ փոխհատուցում։

  • Կիսվել: