երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մարկետա Պեկարովա Ադամովայի հետ առանձնազրույցի ընթացքում քննարկվել են   Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը

Մարկետա Պեկարովա Ադամովայի հետ առանձնազրույցի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը

Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի հետ առանձնազրույցի ընթացքում քննարկվել են հիմնականում տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը: Այդ մասին համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը:

«Մեր հյուրը այստեղից ուղևորվելու է հարևան երկիր, և դրա հետ կապված նույնպես՝ մենք քննարկումներ ունեցանք»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

ԱԺ խոսնակը նաև հիշեցրեց, որ Մարկետա Պեկարովա Ադամովայի առաջին այցը չէ Հայաստան:

«Նա այստեղ տարիներ առաջ եղել է և նույնպես արձանագրում է մեծ փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել»,- ասաց նա

Առանձնազրույցի ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի և Չեխիայի միջև հարաբերությունների զարգացմանը, առևտրաշրջանառությանը, ինչպես նաև տարբեր հարթակներում համագործակցությանն առնչվող հարցեր:

  • Կիսվել: