երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մանկատան շրջանավարտներին ԲԳՎ տրամադրելու վերջնաժամկետը հունիսի 1-ն է

Մանկատան շրջանավարտներին ԲԳՎ տրամադրելու վերջնաժամկետը հունիսի 1-ն է

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից պետական հոգածության ներքո գտնվող ՀՀ մանկատների շրջանավարտներին տրամադրվող բնակարանի գնման վկայագրի (ԲԳՎ) գործողության ժամկետը մինչև 2021 թ․ հունիսի 1-ն է։ 

Մանկատների շրջանավարտներից 206-ն արդեն բնակարանի գնման վկայագիր է ստացել։   

Հիշեցնենք, որ բնակարանի գնման վկայագրի համար դիմումներ ընդունելու վերջնաժամկետը 2021 թվականի մարտի 1-ն էր: 

ԲԳՎ ստանալու իրավունք ունեն ՀՀ քաղաքացիություն ունեցող, 1991 թվականից մինչ օրս սեփականության կամ համասեփականության իրավունքով այլ բնակելի տարածք չունեցող և վերջին հինգ տարվա ընթացքում բնակելի տարածք չօտարած ՀՀ մանկատների շրջանավարտները։

  • Կիսվել: