չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Մանե Թանդիլյանը քիչ առաջ կրկին տեղափոխվել է հիվանդանոց

Մանե Թանդիլյանը քիչ առաջ կրկին տեղափոխվել է հիվանդանոց

Քիչ առաջ շտապօգնության մեքենայով Ազատության հրապարակից Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել «Ապրելու երկիր» կուսակցության անդամ, 8 օր հացադուլի մեջ գտնվող Մանե Թանդիլյանը։ Այս մասին հայտնել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը 

Այս պահին նրան հիվանդանոցում փորձում են առաջին օգնություն ցույց տալ, որպեսզի կարգավորվի ինքնազգացողությունը, քանի որ նրա մոտ նկատվել է ֆիզիկական թուլություն և ճնշման անկում։ Նա հրաժարվել է դեղորայք ընդունել, սակայն բժիշկները փորձում են կարգավորել ճնշման տատանումը:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ նույնպես Մանե Թանդիլյանը առողջական վիճակը վատացել էր և նրան տեղափոխել էին հիվանդանոց, սակայն վերջինս հրաժարվել էր դադարեցնել հացադուլը։

 

  • Կիսվել: