երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Մանե Թանդիլյանը դադարեցնում է հացադուլը՝ Ռուբեն Վարդանյանի ընտանիքի խնդրանքով

Մանե Թանդիլյանը դադարեցնում է հացադուլը՝ Ռուբեն Վարդանյանի ընտանիքի խնդրանքով

Միայն նրանք ովքեր ուղեղով տկար են, չեն տեսնում ինչ է անում Ռուբեն Վարդանյանը, մնացած մարդիկ տեսնում են, հայ ժողովրդի արժանապատվությունը վերականգվնելու է ու թանկ գին ենք վճարում բոլորս, բայց դա տեղի է ունենալու: Այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց տևական ժամանակ հացադուլի մեջ գտնվող «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը:

«Մենք զրույց ենք ունեցել Ռուբեն Վարդանյանի ընտանիքի հետ, իր կինը և քույրը մեզ խնդրել են դադարեցնել հացադուլը, հորդորել են ուժեղ պահել Ռուբենին, որ մեր քայլով որևէ կերպ վատ չզգա նա: Մենք լսելով իրենց, խոստացել ենք դադարեցնել ենք հացադուլը»,- նշեց նա:

  • Կիսվել: