Մակունցն ու ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչը քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավոր խորհրդական Լիլիթ Մակունցը ԱՄՆ պետքարտուղարության՝ Ռուսաստանի և Կովկասի հարցերով գրասենյակի տնօրեն Փիթըր Դ. Անդրեոլիի հետ այսօր քննարկել է ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգին առնչվող հարցեր։
Այս մասին տեղեկանում ենք Լիլիթ Մակունցի Ֆեյսբուքի էջից:


