շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Մակրոնը Փաշինյանի հետ զրույցում կոչ է արել հնարավորինս շուտ կնքել «խաղաղության համաձայնագիրը»

Մակրոնը Փաշինյանի հետ զրույցում կոչ է արել հնարավորինս շուտ կնքել «խաղաղության համաձայնագիրը»

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում կոչ է արել հնարավորինս շուտ կնքել խաղաղության համաձայնագիրը Ադրբեջանի հետ։ Նա նաև վերահաստատել է Ֆրանսիայի վճռականությունը՝ աջակցելու Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և հայ ժողովրդի ձգտումը դեպի խաղաղություն և ժողովրդավարություն։ Այդ մասին տեղեկանում ենք Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրությունից, փոխանցում է 24news.am-ը:

Այս համատեքստում Ֆրանսիայի նախագահը վերահաստատել է իր հավատարմությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև տարվող քննարկումներին՝ նպատակ ունենալով շուտափույթ հասնել խաղաղության պայմանագրի կնքման՝ միջազգային իրավունքին խիստ համապատասխան և ի շահ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների։

  • Կիսվել: