հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մակրոնը Ալիևին հիշեցրել է ՀՀ տարածքային ամբողջականությունը հարգելու իր պահանջի մասին

Մակրոնը Ալիևին հիշեցրել է ՀՀ տարածքային ամբողջականությունը հարգելու իր պահանջի մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Մակրոնը հիշեցրել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը հարգելու իր պահանջի մասին, հայտնում է Ելիսեյան պալատի կայքը։

Հիշեցնենք, որ նախօրեին Ֆրանսիայում տեղի է ունեցել Մակրոնի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը:

Ֆրանսիայի նախագահը կրկնել է Ալիևին ուղղված կոչը՝ վերադառնալ հրադադարի ռեժիմի պահպանմանը և ուժերը վերադարձնել ելման դիրքեր: Նա Ադրբեջանի նախագահին հայտնել է բոլոր չլուծված հարցերի շուրջ բանակցությունները շարունակելու Փաշինյանի պատրաստակամության եւ դրանցում իր ներդրումն ունենալու Ֆրանսիայի պատրաստակամության մասին

  • Կիսվել: