շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
Մակրոնի՝ ՀՀ այցի ընթացքում կստորագրվի Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության փաստաթուղթ. Կոստանյան

Մակրոնի՝ ՀՀ այցի ընթացքում կստորագրվի Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության փաստաթուղթ. Կոստանյան

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստան այցի ընթացքում կստորագրվի Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության փաստաթուղթը: Այս մասի Հանրային ՀԸ-ի եթերում հայտնել է ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։

«Բավականին մեծ օրակարգ ենք ունենալու ՀՀ-Ֆրանսիա հարաբերությունների զարգացման ուղությամբ։ Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության փաստաթութը ի վերջո կստորագրվի, կստորագրվեն նաև էական նշանակություն ունեցող ոլորտային համագործակցության փաստաթղթեր», -հավելել է նա։

Հիշեցնենք՝ Մակրոնը մայիսի 4-ին պետական ​​այցով կժամանի Հայաստան։

  • Կիսվել: