չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ներկայացուցիչները հյուրընկալվել են ՀՀ ԿԸՀ-ում

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ներկայացուցիչները հյուրընկալվել են ՀՀ ԿԸՀ-ում

ՀՀ-ում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 1-ին հյուրընկալվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում։ Հյուրերին ընդունել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը և ԿԸՀ արտաքին կապերի վարչության պետ Հերմինե Հարությունյանը։
Հաշվի առնելով ՄԱԿ-ի և ԿԸՀ-ի նախկին արդյունավետ համագործակցության փորձը, կողմերը պայմանավորվեցին առաջիկայում հստակեցնել ապագա համագործակցության ուղղությունները։

  • Կիսվել: