հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Բաքվին և Երևանին կոչ է արել շուտափույթ դադարեցնել կրակը. ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Բաքվին և Երևանին կոչ է արել շուտափույթ դադարեցնել կրակը. ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները այսօր կայացած հանդիպման ժամանակ կոչ են արել շուտափույթ հրադադար հաստատել Բաքվի և Երևանի միջև։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան:

Նա, ամսնավորապես, նշել է. ՛՛Բոլորը միաձայն հանդես են եկել կրակի շուտափույթ դադարեցման և քաղաքական ու դիվանագիտական միջոցներով իրավիճակի կարգավորման օգտին՛՛

Նեբենզյան նաև հայտնել է, որ Մոսկվան պնդում է, որ հանդիպման արդյունքներով տարածվելիք հաղորդագրությունը պետք է անպայման հղում պարունակի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների 2020 և 2021 թվականների եռակողմ հայտարարություններին, որոնք հիմք են հանդիսանում երկու երկրների հարաբերությունների կարգավորման համար, պարունակում են հրադադարի պարտավորություններ և մի շարք նախագծեր, որոնք պետք է իրագործեն կողմերը։

 

  • Կիսվել: